Ավետիք Իսահակյան՝ տաղանդը

arm135045645643

Իսահակյանը տարբեր թեմաների զուգակցման քննության երգիչն է: Նրա բնության երգերը միայն բնության երգեր չեն. այստեղ կան տարբեր երգեր և հասարակական կյանքից և կյանքի փիլիսոփայական խորհրդածությունից և սիրո մեծ ըմբռնումից: Բնության պատկերներում մենք տեսնում ենք նաև հայրենի եզերքի ծփանքը, կարոտը, անցյալի հուշերը, անգամ պանդխտության մոտիվներ: Continue reading

Հովհաննես Պլուզ վարդապետի ճառը սիրո մասին

DSC06576

Աստված սեր է, ասում է Որոտման որդին, Քրիստոսի սիրելի աշակերտ Հովհաննեսը. և (նա) ով սիրո մեջ է բնակվում, Աստծո մեջ է բնակվում և Աստված` նրա մեջ: Եվ արդ, եղբայրներ սիրո (մասին) այս ճառը լսեք և մտքներումդ պահեք: Ամեն ոք, ով Աստծուն է սիրում` նաև իր եղբորն է սիրում, որովհետև առ Աստված ունեցած սերը եղբոր հանդեպ ունեցած սիրով է երևում: Որովհետև եղբորը, ում մարդը տեսնում է և չի սիրում, ապա Աստծուն, որ չի տեսնում ինչպե՞ս պիտի կարողանա սիրել: Continue reading

Քահանայի և նրա զգեստի նշանակությունն ու խորհրդաբանությունը

New Презентация Microsoft PowerPoint

Քահանայի ավանդատուն մտնելը խորհրդանշում է Բանն Աստծո էջքն Ամենօրհնյալ Կույս Մարիամի զավակատունը իսկ զգեստավորումը՝ Բանն Աստծո մարմնացումը Սուրբ Կույս Մարիամի արգանդում:

Քահանան՝ խորհրդանշում է մեր Տիրոջը, ով եղավ ճշմարիտ  հավիտենական քահանա, ըստ Մելքիսեդեկի կարգի, և իրեն հացի ու գինու տեսակների տակ Հայր Աստծուն պատարագեց: Continue reading

ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

DSC00626

Կա երեք ճշմարտություն՝ սրտի, բերանի և գործի: Բայց շատ անգամ մարդկանց աչքին ոչ մի զորություն չունի սրտի ու բերանի ճշմարտությունը, եթե չհետևի գործի ճշմարտությունը, որովհետև առաջին երկուսը կարող են ստել կամ չգործադրվել: Արդ, միայն Աստծուն է հատուկ ճանաչել սրտի ճշմարտությունը. միմյանց հավատարիմ մարդիկ ճանաչում են բերանի ճշմարտությունը, իսկ հասարակությունը ճանաչում է գործի ճշմարտությունը: Continue reading

ՀՈԳՈՒ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

DSC00485

Տարբեր կրոններ պնդում են, որ մարդու հոգին վերամարմնավորվում է տարբեր մարմինների մեջ: Ոմանք ասում են, թե հոգին առաջանում է մարմնի ձևավորվելուց հետո, ոմանք էլ դրանից առաջ: Սակայն ճշմարիտ քրիստոնեական տեսակետի համաձայն, որը նշում է նաև Սուրբ Գրիգոր Նյուսացին, ինչպես ցորենի սերմի մեջ կա ցողունը, հասկը, պտուղը և այն ոչ հետո է ոչ էլ առաջ, այդպես էլ հոգին է մարդու մեջ պտղավորման ժամանակ: Continue reading

Սիրո դասերը

107_5163

«ճիշտ դաստիարակությունը ոչ թե առատորեն բացվող քսակ է պահանջում, այլ շռայլորեն սիրող սիրտ»։ Մինչդեռ այնքա˜ն ծնողներ՝ սիրուց կուրացած ու «մյուսներից պակաս չլինելու» մարմաջով տոգորված, ոչինչ չեն խնայում սիրասուն զավակի բարեկեցությունն ապահովելու համար՝ արդյունքում վերածելով նրան ցինիկ ու անգութ սպառողի… Որովհետև մոռանում են, որ ճշմարիտ սերը ոչ միայն իրավունքներ է տալիս, այլև պարտավորեցնում է։ Continue reading

Ուխտդ ի կատար, սեբաստացի հայորդի

1374622_601597729886035_1169029658_nvv

Սեպտեմբերի 28-29-ը տոնական ու խոկման օրեր էին ոչ միայն <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի որոշ ուսուցիչների և աշակերտների, այլև վայոցձորցիների ու Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի սաների  համար: <<Կոմիտասյան օրեր>> նախագծի շրջանակներում Սեբաստացի մեղվանոցի նվիրյալների մի  փոքրիկ խումբ՝ ոգեշնչված և լցված հայրենասիրական ու եկեղեցանվեր առաքելությամբ, ճամփա ընկան` նորոգելու իրենց ուխտը Աստծո և հայրենիքի քարեղեն ու ոգեղեն խորհուրդների հետ: Continue reading