Քահանայի և նրա զգեստի նշանակությունն ու խորհրդաբանությունը

New Презентация Microsoft PowerPoint

Քահանայի ավանդատուն մտնելը խորհրդանշում է Բանն Աստծո էջքն Ամենօրհնյալ Կույս Մարիամի զավակատունը իսկ զգեստավորումը՝ Բանն Աստծո մարմնացումը Սուրբ Կույս Մարիամի արգանդում:

Քահանան՝ խորհրդանշում է մեր Տիրոջը, ով եղավ ճշմարիտ  հավիտենական քահանա, ըստ Մելքիսեդեկի կարգի, և իրեն հացի ու գինու տեսակների տակ Հայր Աստծուն պատարագեց:

հնյֆՍաղավարտը` Գնդաձև, կերպասից ասեղնագործված կամ մարգարտազարդ գլխանոց է, որի գագաթին ամրացված է քառաթև փոքր խաչ: Սաղավարտի չորս բոլորը պատկերված են Քրիստոսի փրկագործական տնօրինության չորս գլխավոր դեպքերը (Ծնունդ, Մկրտություն, Հարություն, Համբարձում): Սաղավարտի գործածությունը վերցված է Հին ուխտի եկեղեցուց: Այն խորհրդանշում է նաև Հիսուս Փրկչի կրած փշե պսակն ու վարշամակը: Պատարագի ժամանակ սաղավարտը գործածվում է որպես զրահ՝ սատանայական զորության դեմ պատերազմելու: Հայ եկեղեցում Պատարագի ժամանակ սաղավարտը գործածում են քահանաներն ու վարդապետները: խորհրդանշում է մեր Տիրոջ հաղթող զորությունը, որով Բելիարի դեմ պատերազմի ելավ և մարդկային ազգը փրկագնեց: Սաղավարտն ահարոնյան խույրն է խորհրդանշում. ներկա տեսքը բավականին տարբերվում է Հին Կտակարանի քահանայական խույրից եւ մեր հին սաղավարտից: Այժմյան տեսքը նման է արքայական թագի, իսկ նախկին ձեւը, որ պահպանված է որոշ հեռավոր տեղերում, «սաղավարտ» բառի նշանակության համաձայն, զինվորների գործածած երկաթե կամ պղնձե գլխարկն է: Իսկ սաղավարտի հոգեւոր նշանակությունը լուսաբանված է կարճ աղոթքի մեջ, որ քահանան ասում է սաղավարտը գլխին դնելու ժամանակ. «Դի՛ր, Տե՛ր, փրկության սաղավարտն իմ գլխին` պատերազմելու թշնամու զորությունների դեմ»:

DSC06376Շապիկը՝ խորհրդանշում է մեր Տիրոջ անմեղ ու սուրբ վարքը և երանական տեսությամբ Աստծո էության վայելումը: Ճերմակ գույնը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի անարատ Ծնունդը և անմեղ ու մաքրամաքուր կյանքը, նաև՝ Տիրոջ Հարությունն ավետող հրեշտակի սպիտակաթույր հանդերձը:  DSC06374Շապիկը եւ գոտին հնում սովորական զգեստ էին համարվում, եւ անկասկած մեր նախնիները դրանք եկեղեցական սպասավորության մեջ ահարոնյան պատմուճանի օրինակով էին ընդունում, ինչպես ասվում է աղոթքի մեջ. «Տե՛ր, հագցրու ինձ փրկության հանդերձը եւ ուրախության պատմուճանը եւ շրջապատիր փրկության զգեստով»:    Երկուսն էլ խորհրդանշում են Աստծուն շրջապատած շնորհները, որոնք պատարագչին պիտի պահպանեն չար խորհուրդներից եւ դիվական փորձություններից:

DSC06370Ուրար, փորուրարը՝ Ուրարի կրկնակի լայնքով ասեղնագործված Զգեստի մաս է, որը ծածկում է հոգևորականի կուրծքը սպիտակ շապիկի վրայից: Երկարությունը մարդահասակ է, վերնամասով՝ կլոր, գլխից հագնելու համար: Փորուրարը խորհրդանշում է այն ծանր լուծը, որ քահանան ամբողջապես առնում է իր ուսերի վրա. «Իսկ քահանայիցն եւս քան զնոսա գերազանցութիւն, զի երկու ուսովքն զնոյնն բառնայ զքաղցր տէրունական լծոյն ապացոյցն…» (Ներսես Լամբրոնացի):խորհրդանշում է մեր Տիրոջ հնազանդությունը և զգայարանների ցանկություններից Նրա անմասն լինելը: Փորուրարը հայոց եւ հունաց մեջ ընդունված նույն սարկավագի ուրարն է, որը փոխանակ ուսի վրա գցվելու, անցնում է վզով եւ ընկնում առջեւը: Այն Քրիստոսի քաղցր լծի եւ թեթեւ բեռի նշանակությունն ունի. «Առե՛ք Իմ լուծը ձեզ վրա», որը քահանան ամբողջովին իր վրա է վերցնում, իսկ սարկավագը միայն մասամբ` իր ուսի վրա: Ուրարը հունարեն «օրարիոն» բառն է, որ նշանակում է ոսկով գործված:

Բազպանը՝ Զույգ կարճ թևնոցներ են, որոնք կոճկվում են պատարագիչ եկեղեցականի դաստակների վրա: Բազպանները Զգեստի առանձին մասեր լինելով հանդերձ՝ կարվում են Զգեստի կերպասից (այսինքն՝ այն կտորից, որից կարվել են փորուրարը, շուրջառը, գոտին): DSC06372Բազպանների հիմնական նպատակը պատարագչի շապիկի թևերի ծայրերը հավաքելն է: խորհրդանշում է մեր Տիրոջ սրտի հոժարությունն ու պատրաստակամությունը երկնավոր Հոր կամքը կատարելու: Բազպանները խորհրդանշում են նույն անունով պատերազմական զրահները, որոնք պաշտպանում էին բազուկները թշնամու զենքերից, ինչպես աղոթքի մեջ է ասվում. «Տո՛ւր իմ ձեռքին զորություն»: Բազպաններն ունեն նաեւ գործնական նշանակություն. նրանք շապիկի թեւերը հավաքված են պահում, որպեսզի արգելք չլինեն Սեղանի սրբագործությունների ժամանակ:

DSC06375Վակաս (վարշամակ)` Պատարագչի ուսանոցն է, որը կիսաբոլորակ ձևով պատում է քահանայի պարանոցը՝ թիկունքի կողմից: Վակասի վրա ընդհանրապես ձուլված կամ ասեղնագործված են լինում 12 առաքյալների պատկերները, իսկ դրանց մեջտեղում՝ Հիսուսի՝ Աստծո Գառան պատկերը: Վակասը ևս վերցված է Հին ուխտից: Խորհրդանշում է մոլորյալ ոչխարին, իմա՝ մոլորյալ մարդկությանը, որին Քրիստոսն իր ուսերի վրա առնելով՝ դեպի փրկություն և հավիտենական կյանք առաջնորդեց: Վակասը միևնույն ժամանակ հավատացյալներին հիշեցնում է Հիսուս Փրկչի քաղցր լուծը և թեթև բեռը: Վակասը մեր նախնիները կրկին ընդօրինակել են Ահարոնի վակասից, որը Հին Կտակարանում կոչվում էր նաեւ եփուդ: Ահարոնի վակասի վրա գրված էր Իսրայելի տասներկու ցեղերի անունները. «Երբ Ահարոնը սրբարան մտնի, նա իր կրծքի վրա թող կրի Իսրայելի որդիների անուններով քանդակված դատաստանի լանջապանակը, որպեսզի Աստծու առաջ հավիտենապես պահպանի նրանց հիշատակը»: Այս առումով է, որ մեր վակասների վրա երբեմն պատկերում են տասներկու առաքյալներին, որոնք ցեղապետներն են Նոր Իսրայելի` Քրիստոսի Եկեղեցու:

05 07 28 shurchark72Շուրջառը՝ (նափորտ): Փիլոնաձև, անթև և գեղեցկահյուս վերարկու է, որը, ամբողջ հասակը ծածկելով, առջևից կրծքի վրա ամրանում է մետաղե զույգ ճարմանդով: Գործածվում է Պատարագի, սրբազան խորհուրդների կատարման, նախատոնակների, թափորի և Ավետարանն ընթերցելու ժամանակ: Խորհրդանշում է աստվածային շնորհների այն զրահը, որով պատարագիչը պատսպարվում է չարի նետերից և հարձակումներից: Եպիսկոպոսական Զգեստներ: Եպիսկոպոսը բացի քահանայական Զգեստներից կրում է նաև սաղավարտի փոխարեն խույր կամ թագ, արտախուրակներ, եմիփորոն և գավազան: խորհրդանշում է բոլոր առաքինությունների լրումը, որոնցով զարդարված էր մեր Տիրոջ մարդկային բնությունն իր հղացման սկզբից՝ աստվածային բնության հետ միավորվելուց: Շուրջառը, հիրավի, հին թագավորների վերարկուն է` ձեւի չնչին փոփոխություններով, զարդերի ու գույների որոշակի տարբերություններով: Այն աչքի է ընկնում իր խորհրդավոր պայծառությամբ եւ գեղեցկությամբ՝ ի տարբերություն մյուս զգեստների:

DSC06371Եմիփորոն՝ Լայն ուսանոց-ուրար է, որը հետևից և առջևից ծածկում է եպիսկոպոսի կամ կաթողիկոսի կուրծքն ու թիկունքը, իսկ եմիփորոնի ծոպավոր ծայրերը հասնում են մինչև շուրջառի ծայրերը: Եմիփորոնը խորհըրդանշում է եպիսկոպոսի կամ կաթողիկոսի ամբողջապես խաչված լինելը իրենց հինգ զգայարաններով, մեղքերի և աշխարհիկ ցանկությունների համար մեռնելը և միայն Քրիստոսի խաչն իրենց անձերում կրելը: Հայրապետական Զգեստը: Ամենայն հայոց կաթողիկոսը, բացի քահանայական և եպիսկոպոս ական Զգեստներից, գործածում է նաև կաթողիկոսին հատուկ հանդերձանքի մի զարդ՝ կոնքեռը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s