Վիճաբանության ժամանակ հաղթողներ չեն լինում

nn

Միշտ խուսափեք սուր անկյուններից, այն մարդը, որ ասել է այս խոսքերը , արդեն կենդանի չէ, բայց ինձ տված նրա դասը պահպանել է իր գործունեությունը մինչև օրս: Աշխարհում գոյություն ունի վեճում հաղթելու միայն մի միջոց, դա նրանից խուսափելն է: Խուսափեք վեճերից, ինչպես կաշխատեք փրկվել երկրաշարժից կամ բոժոժավոր օձի հետ հանդիպումից: Տասը վեճից ինն ավարտվում է նրանով, որ մասնակիցներից յուրաքանչյուրը առաջվանից ավելի շատ է համոզվում իր բացարձակ իրավացիության մեջ: Վիճաբանության ժամանակ հաղթողներ չեն լինում: Չեն լինում, որովհետև, եթե վեճում դուք պարտվել եք, նշանակում է պարտվել եք, իսկ եթե հաղթել եք, ապա նույնպես պարտվել եք: Ինչո°ւ: Ենթադրենք, թե դուք հաղթանակ եք տարել ձեր զրուցակցի հանդեպ, ջարդուփշուր եք արել նրա փաստարկները և ապացուցել, որ նա խելքը գլխին չէ: Հետո° ինչ: Դուք ձեզ հիանալի կզգաք: Իսկ նա°: Դուք ստիպել եք նրան զգալ ձեր գերազանցությունը: Դուք վիրավորել եք նրա ինքնասիրությունը: Նա կվշտանա ձեր հաղթանակով: Բայց չէ° որ. Մարդը, որին համոզել են հակառակ իր կամքի, նույնիսկ ակամա չի հրաժարվի իր կարծիքից: Դուք կարող եք իրավացի լինել, բացարձակորեն իրավացի՝ ապացուցելով ձեր տեսակետը, սակայն զրուցակցին համոզելու ձեր բոլոր փորձերը, հավանաբար, կմնան նույնքան անիմաստ, որքան եթե դուք սխալված լինեիք: Ատելությանը կարելի է վերջ տալ ոչ թե ատելությամբ, այլ միայն սիրով: Իսկ թյուրիմացությանը վերջ տալ կարելի է ոչ թե ատելությամբ, այլ միայն տակտով, դիվանագիտությամբ, բարյացակամությամբ և զրուցակցի տեսակետը հասկանալու կարեկցական ձգտմամբ: Զիջեք այն լուրջ բաներում, որոնցից դուք և ձեր հակառակորդը օգտվում եք կատարելապես հավասար իրավունքներով, և զիջեք մանր բաներում, նույնիսկ եթե դուք լիովին իրավացի եք: Ավելի լավ է ճանապարհը զիջեք շանը, քան, պնդելով սեփական իրավացիությունը, թույլ տաք, որ նա կծի ձեզ: Նույնիսկ եթե դուք սպանեք շանը, միևնույն է, կծածը կմնա:

P.S. Եվ ամենակարևորը, միշտ հիշեք Աստվածաշնչական ոսկե կանոնը. ինչ որ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնպես և դուք վարվեք:

Դեյլ Քարնեգի՝ ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա   գրքից:

One comment on “Վիճաբանության ժամանակ հաղթողներ չեն լինում

Leave a comment