Մեծ պատվիրան

DSC04509

Մեծանալիս մենք սկսում ենք հասկանալ, որ սերն ավելի զորեղ է, քան զգացմունքը, իսկ ավելի ճիշտ այն սկզբունք է, գաղափարախոսություն, որով կարգավորվում են մեր փոխհարաբերությունները Աստծո և մարդկանց հետ: Մեզ համար Աստծո սերն է օրինակ հանդիսանում բոլոր տեսակի գործողությունների ժամանակ: Իրապես, Հովհաննես առաքյալն իր առաջին թղթում գրում է <<Նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստված սեր է >> (Ա Հովհաննես 4:8): Աստված հայտնում է մեզ իր սերն այն հստակ իրողությամբ, որ Նա ստեղծեց մեզ իր պատկերով ու նմանությամբ: Նա հայտնում է մեզ իր սերը՝ առաքելով իր միածին որդուն՝ Հիսուս Քրիստոսին, մեզ հնարավորություն տալու վերահաստատել սիրո ներդաշնակ հարաբերությունը, որ մենք կորցնում ենք մեղք գործելիս: Աստծուց մենք սովորում ենք, որ սերը զոհաբերվող է, կարեկցող և համբերող: Ուրիշների նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է լինի արտահայտությունը Աստծո՝ մեզ պարգևած սիրո, ինչպես նաև այն սիրո արտահայտությունը, որ ունենք Աստծո հանդեպ: Մատթեոսի ավետարանում Հիսուսն ասում է. <<սիրեցե՛ք ձեր թշնամինեին>> (Մատթեոս 5:44), որը թերևս ամենադժվար պատվիրանն է մեզ համար՝ հասկանալու և պահելու, հատկապես մեր օրերում, ուր շատերը արհամարհում են մյուսներին, պարզապես որովհետև նրանք <<ուրիշ>> են: <<Սերը համբերող է, քաղցրաբարո, սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում>> (Ա Կորնթացիներ 13:4):
ՔԴՔԿ.

Leave a comment