ԳԻՏԵ՞Ք ԱՐԴՅՈՔ

  1. Գիշատիչ կենդանիներից առյուծն ունի ամենափոքր սիրտը:
  2. Մարդը կանգնած վիճակում ավելի շատ է հոգնում քան` քայլելիս:
  3. Առաջին անգամ խորովածի շամփուրը հայտնագործել է Լեոնարդո Դա Վինչին:
  4. Ֆիլիպինյան կղզիներում է աճում <<նավթի>> ծառը, որի պտուղներով տեղացիները լուսավորում են իրենց տները:
  5. Առաջին ֆուտբոլային ակումբը անգլիական Notts county-ին է, որը հիմնադրվել է 1862թ.-ին:
  6. Մթության մեջ կատուն հինգ անգամ ավելի լավ է տեսնում, քան մարդը:
  7. Կինն իր ուժը թաքցնում է, տղամարդը`ընդգծում:
  8. Աշխարհի աամենաթանկ ուտելիքը Պերիգորյան գետնասունկն է`սև ադամանդ անվամբ, որը Իտալիայում վաճառվել է 125.000 եվրոյով:
  9. Ելակը մարդկանց պաշտպանում է ճառագայթումից:
  10. Մարդկանց 4%-ը չի մահանում, այլ քնում է լեթարգիական քնով:

——————————————————————————————————————

Ամերիկայի նախագահներ Աբրահամ Լինքոլնն ու Ջոն Քենեդին կապված են մի շարք առեղծվածային զուգադիպություններով. Լինքոլնը նախագահ է ընտրվել 1861թ.-ին, Քենեդին` 1961թ.-ին: Լինքոլնին սպանեցին Ֆորդի թատրոնում, Քենեդին մահացավ հրազենից` <<Լինքոլն>> մակնիշի ավտոմեքենայում: Լինքոլնին սպանող դերասան Ջոն Բութը ծնվել է 1839թ.-ին, իսկ Քենեդուն սպանող Լի Հարվի Օսվալդը` 1939-ին: Լինքոլնի անձնական քարտուղարի անունն էր` Քենեդի, իսկ Քենեդունը` Լինքոլն:

++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++

Դավիթ Անհաղթի ՛՛ Սահմանք իմաստասիրության՛՛ գրքից իմացվում է, որ մեր թվարկության 6-րդ դարում դեռ պահպանվել էր մոմից մարդկանց արձանապատկերները շինելու հեթանոսական սովորույթը: Այդպիսի արձանիկներ պատրաստելը և ստեղծված կերպարանքը եղծելը կապվում է հայերի նախնիների՝ խուրի-միտանիների հետ, ովքեր ապրում էին մ.թ.ա. 3-րդ հազարամյակում: Նրանք նույնպես մոմից արձանիկներ էին պատրաստում՝ մանավանդ այն մարդկանց, ում թշնամի էին համարում: Նրանք հավատացած էին, որ թշնամու արձանիկը ջարդելով, կմեռներ և ատելի թշնամին:

++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++

Աստվածաշունչ մատյանում կա շուրջ երեք միլիոն տառ, երեսունմեկ հազար համար և հազար հարյուր ութսունինը գլուխ: Ամբողջ Աստվածաշունչը կարդալու համար անհրաժեշտ է 49 ժամ: Օրական չորս գլուխ կարդալով՝ այն կարող ես ավարտել մեկ տարում: Աշխարհում ամենաշատ թարգմանված գրքերից մեկը Աստվածաշունչն է: Ամենամեծ Աստվածաշունչը գտնվում է ԱՄՆ-ում, որը կշռում է մոտ 540 կգ:

++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++

Հնուց հայտնի է, որ անտառն ազդում է մարդու տրամադրության վրա. զուր չէ, որ ուռենուն լացող են անվանում, կաղնուն՝ հզոր, նոճուն՝ հանդիսավոր, կեչուն՝ ուրախ… Ավելի ուշ, գիտնականներն հաստատեցին, որ կոնաձև վերջավորություն ունեցող ծառերը՝ բարդի, թեղի, նոճի, նպաստում են նյարդային համակարգի ակտիվացմանը, իսկ բժիշկներն ու հոգեբանները եկան այն եզրակացության, որ բնական տեսարանները կարող են լինել գրգռիչ, սթափեցնող, արգելակող, խթանող, հանգստացնող և այլն: Այդ իսկ պատճառով, բժիշկները դեղերի փոխարեն, հաճախ, խորհուրդ են տալիս անտառում զբոսնել:

++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++

13 թիվը  խորհրդանշական  է եղել Գերմանացի երգահան Ռ. Վագներին  կյանքում: Նա ծնվել է 1813 թ.ին, որի թվերի գումարը հավասար է տասներեքի: Նա գրել է 13  օպերա: 1837 թ սեպտեմբերի 13-ին նա դարձավ Ռիգայի օպերային թատրոնի նվագավար: 1844 –ի ապրիլի 13-ին նա ավարտեց  ՏԱՆՀՈՅԶԵՐ օպերան: 1861-ի մարտի 13 –ին Փարիզում կատարվեց  այդ  օպերայի առաջին  բեմադրությունը և հաջողություն  չունեցավ: Երգահանը 13 տարի գտնվում էր տարագրության մեջ: 1882-ի հուլիսի 13-ին նա ավարտեց ՊԱՐՍԻՖԱԼ միստերիայի պարտիտուրը: Նույն տարվա սեպտեմբերի 13-ին ուղևորվեց Վենետիկ, որտեղ էլ մահացավ 1883-ի փետրվարի 13-ին:

++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++

“Քանի որ կենդանիները չունեն բանականություն, որպեսզի ստեղծագործեն, դրա համար էլ ձեռքեր պետք չեն նրանց: Իսկ մարդը տեր է գիտելիքների և իմաստության, ստեղծագործելու և խոսելու ընդունակության, որոնք ձեռքի կարիք են զգում, այդ պատճառով էլ անհրաժեշտաբար նա կանգնեց երկու ոտքերի վրա, իսկ մնացած երկուսը բարձրացնելով՝ դարձրեց գործիք, մտածողության և ստեղծագործության միջոց”: Այս միտքը ասվել է ավելի քան 530 տարի առաջ և պատկանում է նշանավոր հայ մատենագիր-փիլիսոփա Մատթեոս Ջուղայեցուն, ով ապրել է 14-15-րդ դարերում և կարգվել Տաթևի համալսարանում, որպես ուսուցիչ-վարդապետ: Նա բազմաթիվ մատենագիտական և փիլիսոփայական-մեկնողական աշխատությունների հեղինակ է:

Leave a comment