ՈՉ՝ ԻՆՔՆԱՄԵՂԱԴՐԱՆՔԻՆ

DSC06786Ձեզ պաշտպանող հավիտենական զենքեր կան: Ներքևում հավիտենական զենքեր կան. այս խոստումը նրանց համար է, ովքեր երկրավոր կյանքից վեր բարձրանալով՝ կամենում են ավելի վեր սավառնել. հասնել երկնքի արքայությանը:

Պետք չէ զգալ ձեր ձախորդությունների բեռը: Առաջ քայլեք հավատով. ամպերը պիտի հեռանան, և պիտի լուսավորվի ճանապարհը, ամեն քայլափոխի՝ ճանապարհը պակաս քարքարոտ կդառնա արդեն: Ուրեմն վազեք, որ հասնեք: Պարզ պարտականությունների բարեխիղճ կատարումը հաջողություն կբերի ձեր բոլոր գործերին:

Ես երբեք մեղադրանքի խոսքեր չեմ ասել նրանց, ում բժշկել եմ: Այն մարդը, որ իր մեղքով քայքայել էր իր ֆիզիկական մարմինը, բժշկվեց այս խոսքով. <<Որդյակ, մեղքերդ ներված են քեզ>>:

Սամարացի կինը ջրհորի մոտ իրար չխառնվեց, երբ ասացի. << Հինգ մարդ ես ունեցել, և այն մեկը, որ հիմա ունես քո ամուսինը չէ>>:

Շնության մեջ բռնված կնոջն ասացի. <<Ես էլ քեզ չեմ դատապարտում. գնա և այլևս մեղք մի գործիր>>: Իրեն չասացի, որ իր մեղքի տրտմության բեռը կրի… :

Հիշիր, որ այս երեքն են մնում. Հավատը, Հույսը և Սերը. հավատքն իմ հանդեպ ձեր ունեցած կեցվածքն է,  սերը՝ ձեր ընկերների հանդեպ, իսկ հույսը՝ հաջողության հասնելու համար՝ ձեր անձի հանդեպ ունեցած վստահությունն է:

Աստծո կանչը գրքից՝ Երևան 2000թ.

Leave a comment