Հարցազրույց Աստծո հետ

DSC06992

 

 

 

 

 

 

 

 

Մի անգամ մի մարդ երազում տեսավ, թե հարցազրույց է վարում Աստծո հետ:
-Ուրեմն ցանկանում ես ինձ հետ հարցազրո՞ւյց վարել,- հարցրեց Աստված:
-Եթե, իհարկե, դու ժամանակ ունես,- պատասխանեց մարդը:
Աստված ժպտաց. Continue reading

մտորումներ

_MG_4831

 

 

 

 

 

 

 

Մեր մտորումներն  ու ցանկությունները  լոկ վերացական պատկերներ չեն, այլ մեր  հոգեկան, ներանձնական ու գիտակցական աշխարհի անմասնատելի  տարրերը: Նրանք մեր հոգու, մտքի ու բնազդական կրքերի  շտեմարաններն  են, որտեղ խնամքով պահվում են դրանք: Continue reading

Սնահավատություններ

 

metal-spheres-on-a-rubber-cubes

Հայաստանում եղավ մի շրջան, երբ որոշ թերթերում հոդվածներ երևացին և շատ մարդիկ էլ սկսեցին խոսել հակաքրիստոսի և նրա նշանի մասին: Սրա պատճառը հիմնականում վերջերս կատարված սոցիալական քարտերի և դրանում մարդուն տրվող համարների նորամուծությունն էր հայ հասարակության մեջ` պնդումով, որ առանց այդ քարտի հնարավոր չի լինի տարեցների համար թոշակ, աշխատողների համար աշխատավարձ ստանալ, նույնիսկ բանկերում կոմունալ վճարումներ կատարել:

Continue reading

Կրոնի դերը նշանավոր մարդկանց կյանքում

DSC07041

 

 

 

 

 

 

 

 

Դեռևս 1859թ. Չարլզ Դարվինն (1809-1882) ապշեցրեց աշխարհին՝ հրապարակելով շատերի կարծիքով տխրահռչակ «Տեսակների ծագումը» վերնագրով իր գիրքը, որում նա շարադրեց էվոլյուցիայի մասին իր տեսությունը: Հնարավոր է, որ իր կյանքի վերջում Դարվինն աթեիստ դարձավ, սակայն միշտ չէ, որ նա աթեիստ էր: Continue reading

Նամակ մահվանից առաջ

DSC01735
Եթե Աստված գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ, և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի թե չէի ասի այն ամենն, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենն, ինչ ասում եմ: Ես իրերը կգնահատեի ոչ թե ելնելով նրանց գնից, այլ նշանակությունից: Ես ավելի քիչ կքնեի, ավելի շատ կերազեի` հասկանալով, որ ամեն րոպե, երբ մենք փակում ենք մեր աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան: Ես կքայլեի, քանի դեռ մյուսները կանգնած են, չէի քնի, քանի մյուսները քնած են: Ես կլսեի, երբ մյուսները խոսում են և կվայելեի շոկոլադե պաղպաղակի հիանալի համը: Continue reading

Պաուլո Կոելյո «Բաց Եղիր Սիրո Առաջ»

DSC04944

 

 

 

 

 

 

 

 

Լինում են պահեր, երբ դու մեծ ցանկություն ես ունենում օգնելու նրան, ում սիրում ես, բայց ինչ-որ բան անելու անկարող ես լինում. կամ իրադրությունն այնպիսին է, որ քեզ հնարավորություն չի ընձեռում մոտենալ նրան, կամ էլ այդ մարդն ինքն իր մեջ ամփոփվել ու մերժում է քո կարեկցանքն ու աջակցությունը: Continue reading

Բարդի

MtArarat9

 

 

 

 

 

Ասում են, որ հայոց բարդիները ծնունդ են առել բռնակալ Բելի դեմ կռվի ժամանակ թշնամուն զարկած, բայց, ավա~ղ, զոհված զորականների արյունից: Դրա համար էլ նրանք նման են զորաշար կազմած կամ միայնակ մնացած զինվորների: Continue reading

Աբրահամ Լինքոլնի նամակը իր որդու ուսուցչին

DSC07121

Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ ոչ բոլոր մարդիկ են արդար, ոչ բոլորն են անկեղծ: Բայց սովորեցրե՛ք նրան, որ եթե կա սրիկա, կա նաև հերոս, եթե կա եսասեր քաղաքական գործիչ, կա նաև նվիրյալ առաջնորդ: Սովորեցրեք նրան այն, որ եթե կա թշնամի, ապա կգտնվի և ընկեր: Սա սովորեցնելու համար երկար ժամանակ կպահանջվի, ես գիտեմ, բայց եթե կարող եք, նրան սովորեցրեք, որ վաստակած մեկ դոլարն ավելի արժեքավոր է, քան գտած հինգ դոլարը: Continue reading

Այդ ոչինչը ես եմ….

DSC02867 - Copy

Արևելյան մի քաղաքում ամառվա միջօրեի շոգին փողոցում՝ պատի ստվերում, պառկած էր մի դերվիշ:  Ցնցոտիների մեջ դերվիշը պառկել էր մայթի լայնքին՝ նվաղուն աչքերը կիսափակ: Continue reading