Գարեգին Ա Կաթողիկոս՝ Հայրենիքը պատկերն է հայության

main20090922_4

Այսօր մենք կոչված ենք աղոթելու, որ այլևս անկախության տարիները այնպես շարունակվեն, որ ոչ մի վտանգ և ոչ մի սպառնալիք մեր անկախությանը չբերի ստվեր, չբերի այնպիսի վիճակ, որ մենք գտնվենք այնպիսի դրության մեջ, որ մեր հոգու, մեր զգացումների արտահայտությունը եղող այս անկախությունը չվտանգվի, մնա առողջ, մնա տոկուն, խոր արմատներ արձակի և զարգանա, ժողովուրդին կյանքը բարելավվի:

Աստված երկնքից հրեշտակներ պիտի չուղարկի մեր կյանքը փոխելու, բարելավելու համար: Մենք ենք Աստուծո գործակիցները այս հողին վրա՝ մեր աշխատանքով, մեր ջանքերով մեր հայրենիքը զորացնելու համար, որպեսզի մեր զավակները մի օր չգան ապագայում և չասեն՝ մեր հայրերը և մայրերը այնպիսի ճղճիմ հարցերով, ներքին պայքարներով իրար դեմ ըլլալով՝ մթագնեցին մեր անկախությունը: Մեր երեխաները, թոռները գան և օրհնեն մեզ՝ ասելով. ՛՛ Ապրե՛ք, հայրեր և մայրեր, որ ամրացրիք մեր Հանրապետությունը միության, ամբողջականության, համագործակցության սկզբունքներով, նվիրումով և աշխատանքով և ոչ թե դժգոհանքով, բամբասանքով և ներքին հոգեմաշ այնպիսի արարքներով, որոնք ոչ մի բարիք չունեն մեր հայրենիքին և ժողովուրդին համար՛՛:  Մենք ենք հայրենիքը կերտելու կոչված ժողովուրդը:

Գարեգին Ա Կաթողիկոս՝ Հայրենիքը պատկերն է հայության գրքից

Leave a comment