Մեղքի հանդեպ ժառանգական հակում

 

DSC03300

Արդ, եթե մարդը գիտի ջոկել չարը բարուց, սխալը ճշմարտությունից և համոզված է բարու` լավ ու չարի` վատ լինելու մեջ, ինչու են չարիքներն այնքան համատարած  և բարիքներն` այնքան սահմանափակ, ինչու քաղաքակրթության զարգացման հետ չարիքները շատանում և բարիքները նվազում են: Յուրաքանչյուր <<ինչու>>-ին խելահաս լինելը մի ուրիշ հավակնություն է, որից պետք է աշխատենք հեռու մնալ: Սակայն այս հարցը մեզ առաջնորդում է դեպի մի գաղափար, որն աստվածաբանության մեջ ծանոթ  է որպես <<ադամական մեղք>>  բացատրությամբ, իսկ գիտության և ընկերաբանության (սոցիոլոգիա-թարգմ.) մեջ`  <<ժառանգականություն>>: Continue reading