Սէր ոչ երբեք անկանի

DSC04943

 

 

 

 

 

 

 

 

Շատերն են փորձել և փորձում տալ պատասխանն այն հարցի, թե ինչու իրար այդքան օտար և իրարից տարբեր երկու անհատականություններ հանկարծ կարող են զգալ, որ այլևս ի զորու չեն ապրել առանց մեկ մեկու: Խոսքը, ինչպես հասկացաք, այն վեհ ու նուրբ հոգևոր զգացմունքի մասին է, որը երբեք հնարավոր չէ շփոթել այլ բանի հետ, որն այքան հզոր ու աստվածային է՝ առանց որի մարդը կարող է կորցնել հուսալու և պայքարելու իր <<հավատամքը>>:
Հույն փիլիսոփա Պլատոնն ունի մի առասպել, ըստ որի նախկինում գույություն են ունեցել երկսեռ էակներ՝ անդրոգեններ, որոնք եղել են բավականին հզոր, հաղթահարել են ամեն մի խոչընդոտ, անգամ՝ չաստվածների կարիք չեն զգացել: Այդ ամենը դուր չի եկել Զևսին, ով էլ որոշել է անջատել այդ էակներին, որպեսզի զրկվեն իրենց ուժից: Եվ, երբ նրանց բաժանել են, այդ պահից ի վեր այդ երկու սեռերը սկսել են անդադար փնտրել իրենց կեսին, որպեսզի ամբողջանան ու լրացնեն միմյանց: Այսպես է բացատրում սիրո գաղտնիքը Պլատոնը. թե ինչու են երկու տարբեր սեռեր անընդհատ ձգտում փնտրել իրար:
Ահա սիրո գաղտնիքն ու իմաստը. սերը աստվածային և մարդկային այն ներդաշնակության ամբողջականությունն է, այն կենսաբեր աղբյուրը, որի մեջ մարդը ճանաչում է ինքն իրեն, բացահայտում սիրո գեղեցկությունն ու վեհությունը, կյանք և շունչ պարգևող ուժը: Մեր կյանքի, առհասարակ, կենսակերպի հիմնաքարը պետք է սերը լինի՝ հոգևոր անխուսափելի այն հանգույցը, որով կկարողանանք դիմագրավել կյանքի բոլոր դժվարություններին ու փորձություններին: Սերը աստվածային մեծագույն պարգևն ու առաքինություններից մեկն է: Ինչպես Հյուգոն է ասում՝ սերը հավատալու կեսն է… Այո սերը հենց աստված է, և աստծո արարչագործության առանցքը, գլուխգործոցն ու վեհագույն ուժը: Այսեղ տեղին է Նիցշեաշունչ տողերով հավելել. Չշփոթեք, դերասանները մեռնում են գովեստի պակասից, իսկական մարդիկ՝ սիրո պակասից:
Թող աստվածային սերը մշտապես անսպառ ու անվերջ, հավերժական ապրի մեր էության մեջ ու մաքրագործի մեր ինքնությունը:

Leave a comment